Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի 
խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին

 ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակ լինելու ու առաջացած հումանիտար ու անվտանգային խնդիրների հարցը, որի առնչությամբ իրենց մտահոգություններն  են հայտնել նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսում ժամանակ՝ ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները:

Նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները:

«Հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, խոսել է նաև մեր տարածաշրջանի մասին: Խոսել ենք Հայաստանի՝ ինչպես անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերի մասին, այնպես էլ Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով առաջացած անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին»,-ասաց Սարգիս Խանդանյանը:

Հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: ՀՀ ԱԺ պատգամավորները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտաահրավերների մասին: Հայկական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

Ըստ Խանդանյանի՝ միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացումը ոչ միայն փոխում է կարծիքները, այլ նաև բերում է նրան, որ միջազգային գործընկերըները խոսում են դրա մասին: «Մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորներ: Նրանք նաև մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի՝ միջազգային հարթակներում հնչեցվող թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում և այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաև Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց խնդրի լրջությունը»,-ասաց պատգամավորը:

Այսպիսով, միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են  ու խոսում դրանց մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am