Քաղաքականություն

ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Ֆոմինի հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը», - նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Կարեն Բրուտյանը բանակցություններ Էին վարել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում