Սպորտ

Արոնյանը WR Ches Masters-ի միանձնյա առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը WR Ches Masters-ի միանձնյա առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկինառաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները WR Chess Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ ևստիպեց մրցակցին անձնատուր լինել պարտիայի 31-րդ քայլին:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Նա ունի2,5 միավոր: 2-ական միավոր են վաստակել Ուեսլի Սոն և Գեկուշը:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում