Տնտեսություն

«Արմենիա Վայն» ընկերության գինիների բազմազանությունը, ձեռակերտ կոնյակն ու նոր նվաճումները «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

«Արմենիա Վայն» ընկերության գինիների բազմազանությունը, ձեռակերտ կոնյակն ու նոր նվաճումները «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի սննդամթերիքի և ըմպելիքների ամենամեծ ու հեղինակավոր միջազգային ցուցադրությունը՝ «ՊորդԷքսպոն» այս տարի տեղի ունեցավ փետրվարի 6-10-ը, Մոսկվակում։

17 (2).jpg (2.18 MB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմենիա Վայն ընկերությունից, ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ հավաքել էր 35 երկիր և 2000-ից ավելի ընկերություններ։

Ցուցահանդեսին Արմենիա Վայն ընկերությունը ներկայացավ 150-ից ավելի գինու և կոնյակի տեսականիով. ռուսական շուկայում արդեն իսկ հայտնի և սիրված «Արմենիա», «Երևան», «Տակառ» և «Թարիրի» գինիներին զուգահեռ այս տարի ընկերությունը հանդես եկավ նաև մի քանի նոր ապրանքանիշով, որոնցից էր «Բիոնէ» օրգանական գինին։ Հայաստանում խաղողի ամենամեծ օրգանական այգիներ մշակող «Արմենիա Վայն» ընկերության օրգանական գինիներն այսուհետ հասանելի կլինեն ռուսական շուկայում։

17 (3).jpg (2.00 MB)

Ընկերության մյուս նորույթներն են 18 ամսի հնացված «Թարիրի» ռեզերվ գինին և ավանդական մեթոդով պատրաստված «Թարիրի» խաղուն գինին, որոնք սիրվեցին ոչ միայն օտարերկրյա գինեսերների, այլ նաև գինու ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։

17 (4).jpg (1.89 MB)

Արմենիա Վայն ընկերությունը հիմնադրման 15-ամյակը տոնում է ընկերության փիլիսոփայությունը մարմնավորող V&M ձեռակերտ կոնյակի ներկայացմամաբ: Այն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է և բարձրարժեք խոսք հայկական կոնյակագործության ոլորտում: Խաչատրյանական հարատև երաժշտության ներքո մեկ տասնամյակ ծնունդ առած V&M կոնյակը հայ գնորդին հասանելի կլինի արդեն այս տարի։

7H4A8125.JPG (12.78 MB)

7H4A8830.JPG (10.80 MB)

17 (7).jpg (4.23 MB)

7H4A6520.JPG (9.53 MB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում