Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ու Իրանի հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում. դեսպան

Հայաստանի ու Իրանի հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել 
մեր հարաբերություններում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու Հայաստանը համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը և հավաքական ջանքերը կայուն տարածաշրջան ունենալու համար: 

«Արմենպրես»-ի հաղորմամաբ՝ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովին, որը նվիրված էր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: 

«Երկու երկրների տեսակետների ընդհանրությունը և հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում: Երկու երկրների ղեկավարների միակարծությունն ու քաղաքական խորհրդակցությունները հասել են աննախադեպ մակարդակի: Երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հանդիպել են իրենց գործընկերներին և կողմերի միջև հետագա մտքերի փոխանակումը շարունակվել է տարբեր ուղղություններով: Այս գործընթացի շարունակականությունը միանշանակ անհրաժեշտություն է»,- նշեց դեսպանը: 

Նրա խոսքով՝ 2015 թվականի Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը պատճառ դարձավ, որպեսզի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները զգալիորեն աճեն: Դեսպանի համոզմամբ՝ նոր համաձայնագիրը ճանապարհ կհարթի առևտրային հարաբերությունները ամրապնդելու համար: 

Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների լայն գործակցությունը ենթակառուցվածքային հարցերում:

«Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը, ինչին, իհարկե, հետևեցին ՀՀ-ի կառավարության զգալի ջանքերը այլընտրանքային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ, ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են հարմար և անվտանգ ճանապարհներ: Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը էապես կփոխվի:  Վստահ ենք, որ Իրանի և Հայաստանի միջև բարձրորակ տրանսպորտային ուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով: Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի դեմ, այլև այլ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների համար»,- ասաց դեսպանը: 

Եզրափակելով՝ դեսպանը նշեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նոր դուռ է բացել հայ-իրանական հարաբերությունների համար, և 31 տարի առաջ պաշտոնապես երկու երկրների միջև հաստատվել են քաղաքական հարաբերություններ: Նրա խոսքով՝ չնայած վերջին երեք տասնամյակների  ընթացքում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առաջ եկած վայրիվերումներին՝՝ երկու երկրների ղեկավարությունը բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները: 

Դեսպանն ընդգծեց, որ պատրաստ է ցուցաբերել ցանկացած տեսակի աջակցություն երկու երկրների մշակութային, մտավոր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար: 

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]