Քաղաքականություն

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ըստ էության արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:

Խաչատրյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց արտաքին ճակատում ձախողումների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ, բոլոր դաշնակիցների և բարեկամների հետ: Ըստ նրա՝ Եվրոպայում, Իրանում, ՌԴ-ում, նաև ԱՄՆ-ում Հայաստանին սկսել են խեթ նայել:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային դիվանագիտության վերաբերյալ արած ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին՝ Բադալյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել. ուզում եք ամբողջ աշխարհին համոզել, որ ՀՀ-ն իրենից ոչինչ չի ներկայացնո՞ւմ և անընդհատ փչացնո՞ւմ է իր հարաբերություններն արտաքին դիվանագիտության ճակատում: Դուք լուրեր չեք կարդո՞ւմ: Կարծում եմ՝ հանրության մեծ մասը շատ վաղուց ֆիքսել է, որ, եթե նույնիսկ երկրի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին երևի երբեք կամ վաղուց չի ունեցել: Ճշմարտությունների հետ պետք է առերեսվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում