Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի 
նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. 
Աննալենա Բերբոկ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:

«Այո, մենք գործընկերներ ենք փնտրում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]