Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի 
բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։

«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույս կարող ենք ունենալ մենք՝ որպես ավստրալացիներ, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ ի աջակցություն Արցախի ( Լեռնային Ղարաբաղ) բնիկ հայ ժողովրդի, ի աջակցություն խաղաղ բնակչության՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անմարդկային և անօրինական շրջափակումը դադարեցնելու: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», - գրված է նամակում։

Իսկ Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է. «Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am