Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր 2023

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը 
դատապարտող բանաձև են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումը:

«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]