Քաղաքականություն

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին

1 րոպեի ընթերցում

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով՝ բանակցությունների կարևորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքից, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում:

«Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,-նշել է Եգիպտոսի նախագահը:

Նա ընդգծել է՝ պետք է բանակցել խաղաղության ճանապարհն ամբողջությամբ ավարտելու և ժողովուրդների համար ավելի լավ իրականության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար՝ հատկապես ներկա փուլում, երբ ժողովուրդների տառապանքները կրկնապատկվել են տնտեսական պատճառներով:

Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով հունվարի 28-ին ժամանել է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում