Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է. Գիլոյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու որոշման մասին

Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է. Գիլոյանը՝  
մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու 
որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը:

«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում:

«Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

 Հետևեք մեզ Ինստագրամում 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am