Քաղաքականություն

Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջադրանքների իրականացման հարցում, որոնք ծառացած են ՀԱՊԿ քարտուղարության առջև:

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի մասին: Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը և Կազմակերպության համագործակցությանը միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում