Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ողջ երաժշտասեր հանրությանը։

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1967-1972 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Հետագայում դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա երաժշտությունը հնչել է Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am