Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է բացել Լաչինի միջանցքը

Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի 
ՄԻՊ-ը հորդորում է բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։

«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am