Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մունդիալ-2022. Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ

Մունդիալ-2022. Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբայի փուլի երկրորդ տուրի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Դանիայի թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` D ենթախմբի այս հանդիպումը կայացավ Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում: Հենց մեկնարկից աշխարհի գործող չեմպիոնները մեծ ուժերով գրոհում էին: Սակայն մեկը մյուսին հաջորդող գրոհների վերջնամասում չէր բավարարում միայն վերջին, դիպուկ հարվածը: Վիճակագրությունը խոսում էր Ֆրանսիայի օգտին, սակայն Դանիայի պաշտպանությունը գործում էր գրեթե անթերի: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան այնուամենայնիվ իրացրեց իր պահը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն: Սակայն Դանիայից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Կրիստիանսենը: Հանդիպման վերջնամասում Մբապեն դարձավ նաև դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ 86-րդ րոպեին:
Ֆրանսիա-Դանիա` 2:1:
Այս տուրից հետո Ֆրանսիան մնում է մրցաշարային աղյուսակի առաջատար և ունի 4 միավոր: Երկրորդ տեղում 3 միավորով Ավստրալիան է: 2 միավոր ունի Դանիան և մեկը` Թունիսը: Վերջին տուրում միմյանց դեմ կմրցեն Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա զույգերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]