Քաղաքականություն

Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

1 րոպեի ընթերցում

Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ առաքելությունը կկարողանա կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Տոկաևը նման միտք է հայտնել Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին տանել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում