Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել 
են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորում է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի: 

«Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե  այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]