Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ

Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ 
փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ  4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում, որոնցով նախատեսված առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թ պետբյուջեի կատարման վրա:

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխումների օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու համար ԱՄՀ գործընկերների հետ մշակել ենք և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, միտված է լինելու բարելավել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները»,-ասաց փոխվարչապետը:

Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը:

Ըստ փոխվարչապետի՝ անցնող տարում Կառավարությունն ընդլայնել է համագործակցությունը նաև Համաշխարհային բանկի հետ: Համագործակցության այս փուլը հիմնականում կենտրոնացած է կրթության և առողջապահության ոլորտների վրա: Համաշխարհային բանկի հետ 2022 թ. ստորագրված Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 22 և 6 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու նախորդ կրթության բարելավում վարկային ծրագրի ուղղությունները: Բանկի հետ շարունակվում են աշխատաքները նաև առողջապահության ոլորտում՝ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am