Տնտեսություն

Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս տարվա սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի պետական գրանցման 17373 գործարք է իրականացվել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գործարքներն աճել են 5,4%-ով։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը և այլն։

Նման գործարքներն ամենաշատն արձանագրվել են Երևանում՝ 31,9%, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2,5%:

Երևանում սեպտեմբերին գրանցված գործարքները 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ աճել են 4,4%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3,6%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 7,3%-ով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում