Քաղաքականություն

Խորհրդարան վերադառնալու հարցում վերջնական որոշում չկա. Իշխան Սաղաթելյան

1 րոպեի ընթերցում

Խորհրդարան վերադառնալու հարցում վերջնական որոշում չկա. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պլանավորում է խորհրդարան վերադառնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չկա:

Նա նշեց, որ եթե գնան խորհրդարան, ապա գնալու են իրենց օրակարգով:

«Մեր նախկին հայտարարության մեջ, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այսօր առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում