Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի 
բյուջեի բաշխումը. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2021-ի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք: Քննարկումներ են գնում, և ԵԱՏՄ նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխման ճանապարհով գնանք»,-ասաց Քերոբյանը:

Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել: Նախարարի գնահատմամբ՝ այն, որ Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: «Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում: Շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է»,-նշեց նախարարը:

Աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]