Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի

Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ,  գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը: 

Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:

«Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում  կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:

Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր,  հիմա միանիշ աճ է ունենում ՝այս  տարի 3 տոկոսին մոտ:

«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am