Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ կկազմեն՝ առնվազն 75 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2022 թվականի պետական բյուջեով։ Արդեն վերանայված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը կկազմի ՀՆԱ-ի 3,7 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ այսպիսի աճը համահունչ է հարկային ավելացումների սցենարին, որը նախատեսվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով։

«Մեզ անհրաժեշտ է գալիք տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսով հարկային եկամուտների աճ ապահովել, որպեսզի կարողանանք 2026 թվականի համար ունենալ 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- եզրափակեց Խաչատրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում