Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում