Քաղաքականություն

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել  Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը իրենց սեփական առաջարկներն ունե՞ն:

« Չի կարելի ասել, որ յուրաքանչյուրը սեփական փաթեթը ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի: Եթե պարտավորություն է դրված ինձ վրա մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, և ես պարտավոր եմ խոսել ճշմարտության լեզվով, պետք է արձանագրեմ հետևյալը (շուտ պետք է անեի, նույնիսկ պատերազմից առաջ): Ձեր նշած երկրներից որևէ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկ պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչե՞լն է իրենց առաջարկը, Փաշինյանը պատասխանեց, որ նշված երկրների մեջ եղել է հայտարարություն, որ միջազգային առումով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:

«Եվ այդ հայտարարությունները հրապարակային են, դա նորություն է՞»,- եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում