1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր 
ցանկում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը:

Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ:

Դրանց թվում են ՝ «Taco LLC»-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար):

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, «Taco LLC»-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այն ընկերությունները, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]