Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ-
ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ Տելեգրամյան ալիքը:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]