Քաղաքականություն

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտնել է, որ պաշտոնատար անձանց խմբի հետ Երևան կժամանի սեպտեմբերի 15-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահման կայցելի հաջորդ շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում