Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է, միջազգային հանրությունը պետք է գործի. Լիոնի քաղաքապետ

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է, միջազգային հանրությունը 
պետք է գործի. Լիոնի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է. Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն:

Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը նրանց կողքին է:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: 

Սեպտեմբերի  13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am