Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանացի գիտնական Քրիս Ռեփլին խիստ կարևորեց կլիմայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը

Բրիտանացի գիտնական Քրիս Ռեփլին խիստ կարևորեց կլիմայի նկատմամբ մարդկանց 
վերաբերմունքի փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կլիմայի փոփոխության բնագավառում կատարված աշխատանքները բավականին դանդաղ են արդյունք տալիս և այս ոլորտում պետք չէ արագ լուծումներ ակնկալել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Starmus»-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին, պատասխանելով հարցին, թե որն է իր ոլորտում հաջորդ քայլը կամ ինչ բացահայտում է ակնկալում։

 «Այն ոլորտը, որում ես աշխատում եմ, վերաբերում է կլիմայական փոփոխություններին, կլիմայական գիտությանը, և իմ կատարած աշխատանքները բավականին դանդաղ են արդյունք տալիս և  պետք չէ ակնկալել արագ և կայծակնային լուծումներ։ Մարդկանց մտածելակերպում պետք է փոփոխվի մթնոլորտի վերաբերյալ, կլիմայի վերաբերյալ կարծիքը։ Այդ փոփոխությունը կկայանա նրանում, որ մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ  մենք ազդում ենք մոլորակի շրջակա միջավայրի, մթնոլորտային շերտի, կլիմայի վրա։ Մենք ավելի կազմակերպված պետք է լինենք մեր կենսակերպում»,- ասաց Ռափլին։

Քրիս Ռափլին Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր է: Նա Սուրբ Էդմունդ Քեմբրիջի քոլեջի անդամ է, ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի վաստակավոր այցելու գիտնական, Ակադեմիա Եվրոպայի անդամ, Ուինսթոն Չերչիլի հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամ, Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի բարձր մակարդակի գիտական քաղաքականության խորհրդատվական խորհրդի նախագահ և Լոնդոնի Կլիմայի փոփոխության ընկերության նախագահ:

Նրա նախորդ պաշտոնները ներառում են Լոնդոնի գիտության թանգարանի տնօրեն, Անտարկտիկայի բրիտանական հետազոտության տնօրեն, Ստոկհոլմի Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի երկրագնդի-կենսոլորտի միջազգային ծրագրի գործադիր տնօրեն և Լոնդոնի համալսարանական քոլեջի Մալարդ տիեզերական գիտական լաբորատորիայի Երկրի դիտման արբանյակային խմբի ղեկավար:

Նրա ներկայիս հետաքրքրությունները վերաբերում են կլիմայական գիտությունների հաղորդակցությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]