Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւան-Երեւան-Սեւան ուղղությամբ կգործարկվի ուսանողական ավտոբուսային երթուղի

Սեւան-Երեւան-Սեւան ուղղությամբ կգործարկվի ուսանողական ավտոբուսային երթուղի

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի  սեպտեմբերի 1-ից՝ նոր ուսումնական տարվանից սկսած Սեւան համայնքում կրկին կգործարկվի ուսանողական ավտոբուս` Սեւան-Երեւան-Սեւան ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս օրերին Սևանի համայնքապետարանում իրականացվում է հերթագրում ուսանողական ավտոբուսից օգտվել ցանկացող ուսանողների համար:

«Ուսանողական ավտոբուսի առաջին մեկնումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Առավելություն է տրվելու այն ուսանողներին, որոնք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ կամ մասնակիցների երեխաներ են, Արցախից տեղահանվածներ են, բազմազավակ, երկու եւ ավելի ուսանող ունեցող ընտանիքների անդամներ են: Սեւանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ իրականացվող երթուղու ընդհանուր արժեքը 1400 դրամ է, որի դիմաց ուսանողները վճարելու են ընդամենը 600 դրամ, որն ուղղվելու է ավտոբուսի պահպանման ծախսերին։ Գործարկվող ուսանողական ավտոբուսը 60-տեղանոց է։ Մենք ուշադիր հետեւելու ենք ուսանողների տեղափոխության շարժին, եւ եթե տեսնենք, որ երկրորդ ուսանողական ավտոբուսի կարիքը զգացվելու է, ապա համայնքապետարանը կգործարկի նաեւ հերթական ավտոբուսը»,-նշեցին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am