Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 25 815-ով՝ մեկ օր առաջվա 23 771-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մարտի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 25 հազարից ավելի դեպք: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 796 472 դեպք: Մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 52-ով՝ մեկ օր առաջվա 56-ի դիմաց՝ մինչեւ 382 954: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակն ավելացել Է 14 221-ով՝ մեկ օր առաջվա 14 552-ի դիմաց՝ մինչեւ 18 089 941, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am