Շախմատի տղամարդկանց ընտրանին 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին շարունակում է հաղթարշավը Համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցեց Անգլիայի դեմ: Այս մրցափուլը կարող է որոշիչ լինել, հետագայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Հայաստանի ընտրանին Հրանտ Մելքումյանի միակ հաղթանակի շնորհիվ առավելության հասավ 2,5-1,5 հաշվով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է4հաղթանակ`առավելության հասնելով Մադագասկարի,Անդորրայի,Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը: