1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետևյալն է.

  • «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ 
  • «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 33 մլրդ դրամ 
  • «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝   ավելի քան 20 մլրդ դրամ 
  • «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝  ավելի քան 10,8 մլրդ դրամ 
  • «ԹԵՂՈՒՏ»՝    ավելի քան 8,9 մլրդ դրամ 
  • «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»՝    ավելի քան 8,2 մլրդ դրամ 
  • «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝   ավելի քան 7,7 մլրդ դրամ 
  • «ՖԼԵՇ»՝    ավելի քան 7,6 մլրդ դրամ 
  • «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 7,5 մլրդ դրամ 
  • «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»՝   ավելի քան 7,2 մլրդ դրամ

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]