Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Նոր ցուցանմուշ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանին. նրա նամակն է Պոլոզ Մուկուչի շիրմաքարը պատրաստող վարպետին

Նոր ցուցանմուշ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանին. նրա նամակն է Պոլոզ Մուկուչի շիրմաքարը պատրաստող վարպետին

ԳՅՈՒՄՐԻ,  17 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը համալրվել է արժեքավոր ցուցանմուշով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, նոր ցուցանմուշը Վարպետի ձեռագրով նամակ է՝ հայտնի գյումրեցի Պոլոզ Մուկուչի շիրմաքարը պատրաստող վարպետին:

Տեղեկանալով, որ Պոլոզ Մուկուչի գերեզմանը անխնամ է՝ Ավետիք Իսահակյանը մաքրել է տալիս տարածքը, ապա 700 ռուբլի տրամադրում շիրմաքարի համար: «Վարպետի նամակն ու նկարը մեզ է փոխանցել գերեզմանաքարը սարքող վարպետի թոռնուհին՝ տիկին Անժիկը: Այսպես ունեցանք Վարպետի ձեռագրի օրիգինալ տարբերակը, ինչը եզակի նմուշ է թանգարանի համար»,- «Արմենպրես»-ին պատմել է թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

«Հարգելի վարպետ Սիմոն, չկարողացա իսկույն պատասխանել, որովհետև գրիպով հիվանդ էի, շնորհակալություն նամակիդ համար ու մանավանդ շատ ու շատ շնորհակալություն, որ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը նախ պատրաստել եք և հաջող ավարտել գործը: Ողջ մնամ՝ ամռանը կգամ Լենինական և կտեսնեմ: Հարգելի վարպետ, երևի արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից ուղարկածս փողը՝ 500 ռուբլի՝ առաջին անգամ ուղարկածս 200 ռուբլու հետ միասին՝ 700 ռուբլի: Ուրախ եմ, որ այցելողները հանգուցյալ Մուկուչի շիրմաքարը լավ են գտնում: Ջերմագին բարևներով՝ Ավետիք Իսահակյան, 1952 թիվ»,- գրված է նամակում։

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am