Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

 Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել Է մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված Է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:

Ինչպես ճշտվում Է, այն բանից հետո, երբ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի օդաչուն կապի մեջ չի մտել եւ հրաժարվել Է հետեւել նշված օդանավակայանում վայրԷջք կատարելու պահանջին, զինվորական օդաչուները արձակել են նախազգութական կրակոցներ: Սան Պաուլուի նահանգի գյուղական վայրում վայրԷջքից հետո վայր ժամանած ոստիկանության կարգախումբը ինքնաթիռում հայտնաբերել Է 500 կիլոգրամ կոկաինի մածուկ: Ինքնաթիռում գտնված երկու մաքսանենգներին հաջողվել Է փախչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am