Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով ժամանել է 
Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Զաքիր Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները, որոնք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, անընդհատ զարգանում են:

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է Ադրբեջանի և Պակիստանի պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունները, նշել, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է և  որ երկկողմ ռազմական համագործակցության մեծ ներուժ կա։

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի հետագա ընդլայնման հետ կապված հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am