Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 10.2 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 10.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մայիսին 10.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2022-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 11.4 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2021-ի հունվար-մայիսի նկատմամբ  ավելացումը կազմել է 8.9 տոկոս:

2022 թվականի հունվար-մայիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 24.9 տոկոսով:

2022 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մայիսին 2021-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 9.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 36.6 տոկոս աճ: 2022 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 27.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 477.34 դրամ:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]