Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել . Սաղաթելյան

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել . 
Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրության» շարժման առաջին շարքերում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին:

«Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել է այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,-նշեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am