Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաստատվել է Սևան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը    

Հաստատվել է Սևան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը

 

 

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստում հաստատվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակմանը նախորդել են մի շարք աշխատանքներ, կազմակերպվել են հանրային քննարկումներ, գնահատվել են բնակավայրի կարիքներն ու առաջնահերթությունները, ի մի են բերվել կարեւորագույն ծրագրերը։

2022-2026 թվականների  զարգացման ծրագրում ներառվել են նաեւ «ԴԱՐ» հիմնադրամի կողմից իրականացվող «Գագարին» ներդրումային ծրագրով նախատեսված հնգամյա ժամանակահատվածի ծրագրերը։ Զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս է դարձել նաեւ Սեւան համայնքի մշակութային զարգացման ռազմավարությունը։

Զարգացման ծրագրում ներառված մի շարք աշխատանքներ արդեն իսկ կյանքի կկոչվեն 2022 թվականին՝ սուբվենցիոն եւ այլ բնույթի ծրագրերի տեսքով։

Սեւան համայնքի ավագանին հավանության է արժանացրել ներկայացված ծրագիրը եւ հաստատել  այն։

Սեւան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբեր ամսին։ Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am