Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովը

Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայումս հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր 2022» գիտաժողովին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ պետք է համախմբենք գիտական ներուժն ու զարգացնենք մեր պետությունը։ «Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու գործընթացները և աշխարհին առաջարկելու ենք մեր մտավոր ունակությունների արգասիքը։ Այս համաժողովը հիանալի հնարավորություն է գիտության և գործարարության փոխգործակցության զարգացման, մտքերի փոխանակման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահենք տնտեսության զարգացումն է։

Քերոբյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գիտելիքահենք տնտեսության կայացումը համարում է տնտեսության զարգացման ամենակարևոր առաջնահերթությունը։

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։

Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]