Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ

Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. 
ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու, դրանով պայմանավորված, բանկերը ցուցաբերում են կոնկրետ վարքագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որը չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալիս:  ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մոտեցում է փոխվել:

«Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,-ասաց Մարտին Գալստյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]