1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը:

«Այս համատեքստում, մեր ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Սա կարևոր հավելյալ խողովակ է տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության ձևավորման և բազմակողմ համագործակցության զարգացման համար», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ողջունեց Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, բայց նաև հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև կապ գտնելու Թուրքիայի ղեկավարության փորձերը կառուցողական չեն:

2008-2010 թթ. հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ձախողումից հետո Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը, որպես հարևան երկրներ, երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական փորձն են անում: Հայ-թուրքական նոր գործընթացը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ նախորդ տարի՝ 2021 թվականին: Երկկողմ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին այսպես ասած «դրական ազդակներով» մի քանի անգամ փոխանակվելուց հետո Երևանն ու Անկարան տարվա վերջին հայտարարեցին երկխոսություն սկսելու նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ դիվանագետ Սերդար Քըլըչը: Մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են երեք անգամ, որոնցից առաջին տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին՝ կրկին Վիեննայում:

«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին և առայժմ միակ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «3+3»-ի աշխատանքներին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]