Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համերգով կտոնի հիմնադրման 85- ամյակը

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համերգով կտոնի հիմնադրման 85-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնադրման 85-ամյակի առթիվ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երեկոյին, որը տեղի կունենա հունիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդիսատեսը կվայելի երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները՝ հայտնի տենորներ Պերճ Քարազյանի և Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։

Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

Գրեթե 90 տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվա­կա­նին: Մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը:

1939 թվականից մինչև 1944 թվականը, ինչպես նաև 1954-1960 թվա­կաններին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը:

1961-ի սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղար­վես­տա­կան ղեկավարը և գլխա­վոր դիրիժորն է Հով­հան­նես Չեքիջյանը:

Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժա­նացել է «Ակադեմիական» (1969թ.), այնուհետև՝ «Վաստակավոր կոլեկ­տիվ» կոչմանը (1975թ.): 2012-ին երգչա­խմ­բին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ: Հայաս­տա­նի ազգային ակա­դե­միական երգչախումբը համաշ­խար­հային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և հայտնի դասական այլ կոմպոզիտորների մեծաթիվ հռչա­կա­վոր ստեղծա­գոր­ծու­թյունների կատարմամբ: Երգչախմբի նվա­ճում­ներից էին ԽՍՀՄ երգչախմբերի մրցույ­թի առաջին մրցա­նակը: Խմբի ձայնա­գրու­թյուն­նե­րից մեկը 1978 թվա­կանին Փարիզում արժանացել է Գրան պրիի:

Երգչախումբը բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել, իսկ օտար պարբերականները մշտապես ընդգծել են երգչախմբի և նրա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի մասնագիտական բարձր մակարդակն ու աչքի ընկնող նվաճումները: Երգչախումբը հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Պրահայի, Նյու Յորքի, Բոստոնի, Դետրոյթի, Լոս Անջելեսի, Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում: Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am