Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հույն վավերագրողի «Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմը պատմում է արցախահայության մասին՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Հույն վավերագրողի «Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմը պատմում է 
արցախահայության մասին՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն հայտնի լրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր այս գնահատականը ներկայացրել է հունիսի 1-ին «Արմենիկա» ամսագրի և Հունաստանում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հրավերով ներկա գտնվելով վավերագրական ֆիլմի ցուցադրմանը։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջի տեղեկացմամբ՝ ցուցադրությունը կայացել է Աթենքի Studio New Star Art Cinema կինոթատրոնում, ներկա են եղել Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հույն մտավորականներ, հայ հոգևոր դասի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ֆիլմի ցուցադրությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արտո Սեմմաշը, «Արմենիկա» ամսագրի ներկայացուցիչ Խրիստոս Ռանդավելլասը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունեց միջոցառման մասնակիցներին, հյուրերին և ներկաներին ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսին: Դեսպանն ընդգծեց ֆիլմի կարևորությունը` նշելով, որ ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով:

Դեսպանը նաև անդրադարձավ ֆիլմում արծարծված հայ ռազմագերիների խնդրին` շեշտելով, որ հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործությություններին, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսն իր խոսքում նշել է, որ, դեմ լինելով բռնության ցանկացած դրսևորման, փորձել է կենտրոնանալ մարդկային ճակատագրերի վրա` ընդգծելով, որ իր ֆիլմը նախ և առաջ մարդակենտրոն բնույթ է կրում: Թոմաս Սիդերիսն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը` ֆիլմի ցուցադրման գործում ցուցաբերված աջակցության ու օգնության համար՝ հավելելով, որ նախատեսում է վերադառնալ Հայաստան՝ նկարահանելու ևս մեկ վավերագրական ֆիլմ:

Նշվում է, որ ելույթներին հաջորդել է հարցուպատասխան հանդիսատեսի հետ: Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության պատմությանը, ներկա փուլին, կարգավորման ուղիներին, միջնորդների դերակատարությանը և վերջին ժամանակներում տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]