Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են

Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով 
ծախսերն աճել են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Անցյալ տարվա ցուցանիշներով բավականին լավ արդյունք ենք ունեցել, եթե նույնիսկ չհաշվենք կորոնավիրուսի և պատերազմի տարին, 2020-ի  կատարողականը 71.2 է եղել, օբյեկտիվորեն այդպիսին կարող էր լինել, 2019-ին ունեցել ենք 76.6 տոկոս, 2018-ին՝ 86.1 տոկոս, հաշվետու տարում՝ 2021 թվականին՝ 91.2 տոկոս: Մենք ունեցել ենք 11 ծրագրի իրականացման համար հատկացված 27.6 մլրդ դրամ, տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ կամ 1.4 մլրդ դրամով պակաս: Աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ՝ 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով»,- ասաց Հարությունյանը:

Ապա Հարությունյանը ներկայացրեց 2021-ին վարչապետի աշխատակազմի կողմից իրականացված ծրագրերը:

«Վարչապետի լիազորությունների ապահովման ծրագրի համար ունեցել ենք 16.2 մլրդ դրամ: Կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 11.7 մլրդ դրամ կամ 87.5 տոկոս: Շեղումը հիմնականում պայմանավորված էր Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կատարողականով»,- նշեց աշխատակազմի ղեկավարը:

Հարությունյանը ընդգծեց՝ ֆիքսել են մի փաստ, որ այդ ծրագրերը բովանդակային առումով որոշակի խնդիրներ են առաջացնում աշխատակազմում: «Ոչ թե բուն ծրագրերն են խնդրահարույց, այլ՝ երբեմն ունենում ենք ծրագրեր, միջոցառումներ, որոնք բովանդակային առումով աշխատակազմի բովանդակության հետ չեն համընկնում»,-ասաց նա՝ պատրաստվում են որոշ ծրագրեր տեղափոխել համապատասխան գերատեսչություն:

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին, ՀԿ-ներին և արհմիություններին ծրագիրը» կատարվել է 98.8 տոկոսով: Հարությունյանը հավելեց՝ չեմպիոնական ծրագիր է, այսինքն՝ իրենց պարտականությունները կազմակերպությունների և կուսակցությունների նկատմամբ գրեթե լիարժեք կատարել են:

«Միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն» ծրագրի կատարողականը 2021-ին եղել է 93.3 տոկոս:  Տոների և հիշատակի օրերի ծրագրի համար հատկացված է եղել 190 մլն դրամ, սակայն այստեղ խնայողություն է տեղի ունեցել, դա իրականացրել են այլ միջոցներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am