Քաղաքականություն

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի. ՓՈՓՈԽՎԱԾ

2 րոպեի ընթերցում

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի. ՓՈՓՈԽՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանիվարչապետ Նիկոլ Փաշինյանըև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, Ռայիսին հայ-իրանական շարունակական խորհրդակցությունները համարել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության ու խորության նշան:

«Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,- ասել է Իրանի նախագահը:

Նա էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում հայ-իրանական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել՝ ընդգծելով, որ այդ կապերը կամրապնդեն տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսությունն ու առևտուրը:

«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին»,- ընդգծել է Ռայիսին՝ հույս հայտնելով, որ դեռևս առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ կերպով՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների հարցում՝ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կարևոր ու արդյունավետ որակելով: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային համագործակցությունն Իրանի հետ: Նա նաև ողջունել է Թեհրանում հնարավորինս շուտ 3+3 ձևաչափով գագաթնաժողովի անցկացումը:

Հոդվածում փոփոխությունները պայմանավորված են իրանական լրատվամիջոցներում տեղ գտած վրիպակով, որոնք Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ներկայացրել են որպես ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ունեցած հեռախոսազրույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում