Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների 
հայտարարագրման համակարգի ներդրմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից ամբողջությամբ բոլորի համար, թե փուլ առ փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ վարչապետը հայտարարել է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին: Նա հետաքրքրվեց, թե տեխնիկական հնարավորությունների, ենթակառուցվածքների մասով ի՞նչ փուլում են, ի՞նչ աշխատանք կա կատարելու:

«Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,-ասաց Բադասյանը:

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից, շատ արագ էլեկտրոնային համակարգերը կադապտացնեն և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել:

 

                                 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]