1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց 
եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց իշխող քաղաքական ուժի քաղաքական վճռականությունը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն իր ելույթում:

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք  համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ  բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դա շատ կարևոր տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]