Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Չինաստանը կոչ Է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար

 Չինաստանը կոչ Է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ Է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի Է շուտ պետք Է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,-դիվանագետը հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Վան Ին նշել Է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»: Նա «պատրաստ Է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am